Հայաստանն այսօր
Հայաստանը երկիր է, որը երկար ճանապարհ է անցել և պատմամշակութային հարուստ փորձ ունի: Մենք գնահատում և սիրում ենք Հայաստանը, սակայն չենք կարող չնկատել այն խնդիրները, որոնց բախվում են այստեղ ապրող մարդիկ:
Այսօր Հայաստանում ծաղյրահեղ սուր է աղքատության և դասակարգային անհավասարության խնդիրը: 2022թ. Հայաստանում աղքատության ցուցանիշն հասավ 27%-ի: Փորձագետների կարծիքով, այս տարվա վերջում այդ ցուցանիշը կարող է դառնալ 42%: Սա նշանակում է, որ երկրի գրեթե կեսն ապրելու է ծայրահեղ աղքատության պայմաններում: Այդպիսի կյանքը մարդկանց շատ խոցելի է դարձնում, և սովորական երևույթները, ինչպիսիք են կրթության հասանելիությունը, լավ առողջությունը, զարգացումը և ժամանցի հնարավորությունները, նրանց համար դառնում են անհասանելի շքեղություն:
Տեսնում ենք բուհական կրթության ճգնաժամը, նկատում տաղանդավոր և ունակ մարդկանց արտահոսքը երկրից շուկայի փոքր տարողունակության պատճառով: Մարդկանց դժվար է Հայաստանում աշխատանք գտնել,
և նրանք հեռանում են, իսկ երկիրը կորցնում իր ամենաարժեքավոր մարդկային ռեսուրսը:
Ականատես ենք առողջապահական ճգնաժամի. մարդիկ ավելի ու ավելի քիչ են վստահում տեղական բժշկությանը, իսկ մասնավոր բժշկական առողջապահական ծառայությունները շատ թանկ են և մարդկանց մեծամասնության համար անհասանելի:
Հայաստանը բազմաթիվ կորուստներ և ողբերգություններ է ապրել: Մարդիկ կարիք ունեն դրանք գիտակցելու
և ազատ մտորելու: Այդ նպատակով անհրաժեշտ է խրախուսել հասարակության մշակութային, պատմական
և հոգևոր զարգացումը:
Մենք կարեկից ենք և չենք կարող անտեսել այն, ինչին մեր ժողովուրդը ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր: Միևնույն ժամանակ, հավատում ենք, որ ապագայում Հայաստանը կհաղթահարի գոյություն ունեցող խնդիրները, կդառնա բարեկեցիկ ու երջանիկ: Եվ մենք կարող ենք արագացնել այդ պահը: